Անցնել բովանդակությանը

Անվճար գործիք · աշխատում է ձեր բրաուզերում

LocalBusiness schema գեներատոր՝ անվճար

Schema-ն ձեր կայքի այն մասն է, որ կարդում են ոչ թե մարդիկ, այլ Google-ն ու ChatGPT-ն։ Այն նրանց ասում է՝ ով եք, որտեղ եք և երբ եք բաց։

Աշխատանքային ժամեր
Երկ–Ուրբ
Շաբաթ
Կիրակի
Սպասարկման լեզուներ
Տեղադրեք սա ձեր կայքի <head>-ում

Ձեր մուտքագրածը ոչ մի տեղ չի ուղարկվում. ամեն ինչ հաշվարկվում է այս էջում։

Ինչպես ավելացնել schema ձեր կայքին

  1. Լրացրեք տվյալները

    Գրեք անվանումը բոլոր լեզուներով, որոնցով ձեզ որոնում են, հասցեն, հեռախոսը և աշխատանքային ժամերը։ Դրանք պետք է նույնը լինեն, ինչ Google Business Profile-ում։

  2. Պատճենեք կոդը

    Ներքևի դաշտում պատրաստի <script> է։ Սեղմեք «Պատճենել»։

  3. Տեղադրեք և ստուգեք

    Տեղադրեք այն կայքի <head> բաժնում (WordPress-ում՝ header-ի կոդի պլագինով), ապա ստուգեք Google-ի Rich Results Test-ով։

Schema-ն սկիզբն է

Մենք կառուցում ենք ամբողջ շերտը՝ schema, llms.txt, AI բոտերի թույլտվություններ և ստուգումներ, որոնք թույլ չեն տալիս այն կոտրվել։ Տեսեք, թե ինչ է ներառում առաջխաղացումը։

Կայքի առաջխաղացում

Հաճախ տրվող հարցեր

Ի՞նչ է LocalBusiness schema-ն

Դա schema.org ստանդարտով գրված տվյալներ են (JSON-LD), որոնք որոնողական համակարգերին ասում են բիզնեսի անունը, հասցեն, հեռախոսը, ժամերը և լեզուները՝ առանց էջի տեքստը վերլուծելու։

Ինչո՞ւ անվանումը մի քանի լեզվով

Երևանում նույն բիզնեսը որոնում են հայերեն, ռուսերեն և անգլերեն։ alternateName-ը Google-ին ասում է, որ երեքն էլ նույն բիզնեսն են, և ոչ թե երեք տարբեր։

Սա կբարձրացնի՞ իմ դիրքը Google-ում

Schema-ն ինքնին դիրք չի խոստանում։ Այն օգնում է Google-ին և AI օգնականներին ճիշտ հասկանալ ձեր տվյալները, ինչը կարևոր է տեղական որոնման և AI պատասխանների համար։

Որտե՞ղ է ուղարկվում իմ լրացրածը

Ոչ մի տեղ։ Կոդը ստեղծվում է հենց այս էջում, ձեր բրաուզերում։

Այլ անվճար գործիքներ

  • WhatsApp հղում և QR կոդ

    Ստեղծեք WhatsApp հղում՝ նախապես գրված հաղորդագրությամբ, և տպելու QR կոդ՝ վաճառասեղանի, մենյուի կամ ցուցափեղկի համար։

  • Հայերեն լատինատառ

    Հայերեն տեքստը դարձրեք լատինատառ, իսկ բիզնեսի անունը՝ կայքի հասցե, Instagram կամ Telegram անուն։

Բոլոր գործիքները →